Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսիը շնորհաւորական ուղերձը Կանանց տօնին առիթով։
Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսիը շնորհաւորական ուղերձը Կանանց տօնին առիթով։
Մարտ
8-ին, Կանանց օրուայ առիթով Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորական ուղերձ
յղած է, որով կը գրէ .
''Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինէն Հայրապետական Մեր օրհնութիւնն
ու ջերմ շնորհաւորանքներն ենք բերում բոլոր կանանց՝` մարտի 8-ի տօնական առիթով։
Մեր
մաղթանքն է, որ ընտանեկան հարկից ներս, և արդի ժամանակներում նաև՝ պետական-հասարակական
անդաստանում նշանակալի դերակատարութիւն ունեցող կանայք, Աստուծոյ օրհնութեամբ՝ արդար
ու բարի արգասիքներով արդիւնաւորեն իրենց առաքելութիւնը, ու նոր ձեռքբերումներով և յաջողութիւններով
զարդարեն իրենց, մեր Հայրենիքի ու ժողովրդի կեանքը։ Աղօթում ենք, որ Բարձրեալն Աստուած
Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի բոլոր տիկնանց և օրիորդաց, նրանց սրտերում միշտ զօրաւոր
պահի հաւատքն առ Աստուած, անմնացորդ նուիրումի ու հաւատարմութեան ոգին, առ Հայրենին և
ընտանիքը՝՝ ։ Գարեգին Բ. իր շնորհաւորագիրը կ՝եզրափակէ որհնութեան սա խօսքերով.՜՜Երկնային
շնորհներ, երջանիկ ու օրհնեալ կեանք Ձեզ, սիրելի մայրեր և քույրեր՝՝