2010-03-08 13:17:31

Ակնարկ Մը Ազգային եւ Միջազգային Դէպքերուն։


Ակնարկ Մը Ազգային եւ Միջազգային Դէպքերուն։

ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ ՖՐԱՆՍԱ ԿԸ ՄԵԿՆԻ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մարտ 9–ին Փարիզ պիտի երթայ։ Այցի ծիըէն ներս նախատեսուած են հանդիպումներ Ֆրանսայի նախագահ Նիքոլա Սարքոզիի, Ծերակոյտի նախագահի,եւ բարձրաստիճան այլ պաշտօնեաներու հետ ։
Հանդիպումներու օրակարգը, քննարկուելիք հարցերը դեռ պաշտօնապէս չեն ներկայացուած սակայն, ըստ որոշ լուրերու , պիտի քննարկուին Ղարաբաղեան խնդրի կարգաւորման, տարածաշրջանային խնդիրներ,եւ երկկողմ յարաբերութիւններու հայող հարցեր: Յիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ֆրանսայ գացած էր Ադրբեջանի արտգործ-նախարար Էլմար Մամետիարովը և հանդիպած՝ԵԱՀԿ-ի խուբի համանախագահներուն հետ : Մարտ ամսոյն նախատեսուած է նաև Հայաստանի արտգործ-նախարար Էդուարդ Նալբանդեանի այցը Փարիզ, ուր ան կը հանդիպի ԵԱՀԿի համանախագահներուն

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԷ 8 ՄԱՐՏ ԿԻՆԵՐՈՒ ՏՕՆԸ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ մը յղեց Կիներու Տօնի՝ Մարտի 8-ի առթիւ: Ուղերձի մէջ Նախագահը մասնաւորապէս, կը նշէ «Կանանց այս գեղեցիկ տօնի կապակցութեամբ կը դիմեմ մեր մայրերուն , տիկիններուն, քոյրերուն, դուստրերուն և գործընկերուհիներուն ` առանձնայատուկ գնահատանքի ու մեծարանքի խօսք յղելով անոնց ։ Սրտանց և սիրով կը շնորհաւորեմ ձեզ, սիրելի´ կիներ, գարնանային հիասքանչ այս տօնի կապակցութեամբ:
Մեր ժողովուրդը մշտապէս մեծարած է կինը։ : Պատմութեան ամենածանր պահերուն անգամ կիները ինքնուրոյն ապաւեն դարձած են , յոյս ու հաւատք ներշնչած՝ մեր ժողովուրդին: Այսօր դժուար է գտնել որևէ բնագավառ, ուր չզգացուի կիներու նրբաճաշակ և քնքոյշ ներկայութիւնը , անոնց գործունէութեան աներկբայ հետքը:
Հայաստանի կիները պատուով կը շարունակեն կրթել, դաստիարակել, ստեղծել, ստեղծագործել, պաշտպանել ու բժշկել:Կը շարունակեն անվիճելի նպաստ բերել մեր արժէքներուն, կարելիի ու անկարելիի մասին, ընտանիքի, օջախի մասին պատկերացումները ամրապնդելու և այս բոլորը զաւակներու փոխանցելու գործին:
Սիրելի´ կիներ , կրկին կը շնորհաւորում ձեզ Կիներու Տօնին կապակցութեամբ: Թո՛ղ սէրը, սրտակցութիւնը ու երջանկութիւնը միշտ ըլլան ձեր ուղեկիցները »:

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՆԵՆՍԻ ՓԵԼՈԶԻԻ։
ՀՀ . Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը նամակ մը գրած է ԱՄՆ Գոնկրեսի Ներկայացուցիչներու պալատի նախագահ տիկին Նենսի Փելոզիին։ Սոյն Նամակի մէջ մասնաւորապէս կ՝ըսուի «Մեծարգո տիկին նախագահ
Հայաստանում մեծ ուշադրությամբ և հուզմունքով էինք հետևում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 1915թ. Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի քննարկումներին։ Գոհունակությամբ արձանագրեցինք քվեարկության արդյունքները։ 2010թ. մարտի 4-ի քվեարկությունը ոչ միայն բարոյական տուրք է հայ ժողովրդին, այլ նաև արդարացի պատասխանն է նախորդ դարասկզբին մարդկության առջև գործած ոճրագործությանը։
Մեծարգո տիկին նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ներկայացուցիչների պալատի բոլոր այն գործընկերներին, ովքեր նպաստեցին հանձնաժողովում այս բանաձևի ընդունմանը։ Այն սկիզբն է մի մեծ գործընթացի. հուսով եմ` չի ուշանա այն օրը, երբ բանաձևը կընդունվի Ներկայացուցիչների Պալատի կողմից։ Ավելորդ չեմ համարում նաև նշել, որ պատմական արդարության հաստատումը չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլ, մեր խորին համոզմամբ, կարևոր քայլ կլինի հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման ճանապարհին։
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` երջանկություն և բարօրություն»։
6 ԱՍՏԻՃԱՆ ՈՒԺԳՆՈՒԹԵԱՄԲ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՄԸ ՀԱՐՈՒԱԾԱԾ ԹՈՒՐՔԻԱՆ։
Երկրաշարժը հարուածած է Թուրքիոյ Էլազըխ քաղաքի շրջանը։ Արձանագրուած են 57 զոհեր եւ աւելի քան 50 վիրաւորներ ։ Երկշարաշարժը տեւած է մէկ վայրկեան։ Թրքական Կարմիր Մահիկը 230 վրաններով ժամանած է աղէտի վայրը։







All the contents on this site are copyrighted ©.