2010-03-07 17:38:35

Պուէնոս Այրէս Նահանգի Կրթական նախարարը 2010 կրթական տարեշրջանի պաշտօնական բացումը կատարեց Խրիմեան Վարժարանին մէջ


Պուէնոս Այրէս Նահանգի Կրթական նախարարը 2010 կրթական տարեշրջանի պաշտօնական բացումը կատարեց Խրիմեան Վարժարանին մէջ



Փրոֆ Մարիօ Օփորթօ Մեր փափաքն է խաղաղութեան սկզբունքներով կրթել փոքրերուն, որպէսզի որեւէ ազգի վրայ այլ ազգի ճնշումը չընդունուի





ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ - Արժանթինի մայրաքաղաք՝ Պուէնոս Այրէսի հարաւային շրջանը տնուող Խրիմեան Վարժարանին մէջ տեղի ունեցաւ 2010 կրթական տարեշրջանի պաշտօնական բացման արարողութիւնը, Պուէնոս Այրէս Նահանգի Կրթական նախարար՝ փրոֆ Մարիօ Օփորթոյի, եւ Լանուսի քաղաքապետ՝ Տարիօ Տիաս Փէրէսի ներկայութեամբ, որոնց կ'ընկերակցէր կառավարական անձնաւորութիւններու մեծաթիւ պատուիրակութիւն մը։ Նաեւ ներկայ եղան շրջանի օտար դպրոցներու կարգ մը դրօշակակիրներ։

Խրիմեանի 80ամեակի տօնակատարութեան ծիրին մէջ, Մանկապարտէզի, Նախակրթարանի եւ Երկրորդականի աշակերտութիւնը, տնօրէնուհիները, ուսուցչական կազմը, հրաւիրեալներ, բարերարներ եւ ծնողներ, ներկայ եղան դպրոցի բակը, ուր սկիզբ տալով հանդիսութեան, նախարարը եւ քաղաքապետը հիւրասիրուեցան հայկական աւանդութիւն եղող հաց եւ աղով, հայկական տարազով ներկայացուած աշակերտուհիի մը կողմէ, մինչ օրուայ խօսնակը բացատրեց սոյն աւանդութեան նշանակութիւնը։ Ապա, հիւրերուն յանձնուեցան յուշանուէրներ, եւ նախարար Օփորթօ ու քաղաքապետ Տիաս Փէրէս ստորարեցին դպրոցի Օսկեայ Գիրքին մէջ։

Համայնքի անունով խօսք առաւ տոքթ Միկէլ Անխէլ Րաուպեան, որ ի միջի այլոց բացատրեց Խրիմեան Վարժարանը ներշնչող աղափարները, հիմնական նկատելով կրթական տարեշրջանի բացումը, ուր կը վերահաստատուին ծուած ծրաիրները։ Ան ընդծեց այս առիթով նշանաւոր անձնաւորութիւններու ներկայութիւնը, եւ յատկապէս պատուեց 20րդ դարու Առաջին Ցեղասպանութեան վերապրողները, որոնք սիրայօժար կերպով եւ ջերմօրէն ընդունուեցան արժանթինեան ժողովուրդին կողմէ։



Ս. Էջմիածին - Գերագոյն հոգևոր խորհրդի ժողով

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով մարտ 16-18-ը պաշտօնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կ'այցելէ Մոսկուայի և Համայն Ռուսիոյ Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը։ Այցի մանրամասները ժողովականներուն ներկայացուց Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերություններու պատասխանատու Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը։

Ըստ այդմ, մարտի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի Կիրիլ Պատրիարքի բարիալստյան Հրաշափառի արարողությունը, ապա ներկայությամբ երկու Հայրապետների կկատարվի համաձայնարի կնքում Սերիև Պասադի և Էջմիածնի միջև որպես քույր քաղաքների։ Այնուհետև երկու Հովվապետերը ծաղկեպսակ կզետեղեն 1826-1828թթ ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին, որ տնվում է Էջմիածնից դեպի Օշական ճանապարհին։

Մարտի 17-ին նախատեսվում է այց Ծիծեռնակաբերդ, Հայոց Ցեղասպանության թանարան և ծառատունկ Հիշողության պուրակում։ Նույն օրը Ամենայն Հայոց Հայրապետը և Համայն Ռուսիո Պատրիարքը կայցելեն Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, ուր հանդիպում կունենան Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ապա Երևանի Սուրբ Գրիոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա ոհաբանական աղոթք։ Մարտի 17-ին երկու Եկեղեցիների պետերը հանդիպում կունենան նաև ՀՀ նախաահ Սերժ Սարսյանի հետ։

Մարտի 18-ին ծրարված է Երևանի ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, ինչպես նաև Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի Հովվի խոսքը, Ազատություն և պատասխանատվություն րքերի հայերեն թարմանությունների շնորհանդեսը Երևանի Պետական համալսարանում և երկու ահակալների հանդիպումը ուսանողների, մտավորականների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Նույն օրը Մայր Աթոռում տեղի կունենա համատեղ հայտարարության ստորարում, ապա Հրաժեշտի արարողությամբ կավարտվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի այցը Հայաստան։








All the contents on this site are copyrighted ©.