2009-10-12 12:51:01

Լուրեր հայկական կեանքէն


Միացեալ նահանգներ- Հայ արուեստագէտներու գործերը Սթէֆընիզ» Ցուցադրասահի Տասնամեակին Նուիրուած Ցուցահանդէսին ընթացքին

ԼԱ ՔԱՆԻԱՏԱ.- «Սթէֆընիզ» ցուցադրասահի տասնամեակին նուիրուած է ցուցահանդէս մը Նոյեմբեր 13-15 2009, եւ որուն ընթացքին պիտի ցուցադրուին հայ արուեստագէտներու գործերը: Պիտի ցուցադրուին Ժանսէմէն, Գարզուէն, Շահինէն եւ Թութունճեանէն ստեղծագործութիւններ:

Այց Մումբայի Սուրբ Պէտրոս Հայկական եկեղեցի (Պոմպեյ)

Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի Ռեբիի թիմը, որը սոյն թուականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 4-ը գտնուում էր Մումբայ քաղաքում Հնդկաստանի Ռեբիի առաջնութեանը մասնակցելու նպատակով, հոկտեմբերի 3-ը անցկացրեց Մումբայի հայկական Սուրբ Պէտրոս եկեղեցում (կառուցուած 1796 թ)։
Հնդկահայոց հոգեւոր հովիւ եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի կառաւարիչ Տ Խորէն աբեղայ Յովհաննիսեանի ղեկավարութեամբ հայ ուսանողները լծուեցին եկեղեցու եւ շրջակայքի մաքրման և բարեկարգման գօրծին։ Աշխատանքի աւարտին Հայր Խորէնի նախագահութեամբ և ճեմարանականների մասնակցութեամբ կատարուեց երեկոյեան ժամերգութիւն։
Երկար դադարից հետոյ պատմական Սուրբ Պէտրոս եկեղեցու կամարների ներքոյ կրկին հնչեց և երկինք վերառաքուեց հայի աղօթքը՝ նոր շունչ պարգեւելով Մումբայի հայկական եկեղեցուն։


Տարեցների միջազային օրվան նվիրված միջոցառում

Զանգակատուն ԲՀԿ Մեծամորի Սուրբ Ղազար համայնքային կենտրոնը, որ գործում է Արմավիրի թեմի Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու տարածքում, Արմավիրի թեմի առաջնորդ Տ Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ և հովանավորությամբ, ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ, ամեն տարի նշում է տարեցների միջազային օրը։
Այս տարի այդ տոնի կազմակերպման աշխատանքներին իր մասնակցությունն ունեցավ նաև Մեծամորի քաղաքապետարանը։ Քաղաքի մշակույթի տան փոքր դահլիճը հյուրընկալել էր քաղաքի տարեցներին։ Միջոցառմանը ներկա էին Արմավիրի թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը, Մեծամորի քաղաքապետ Ռ Գրիգորյանը, Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներ, Կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչներ։
Տարեցներին օրհնության խոսք հղեց Սիոն Սրբազանը։ Այնուհետև տարեցներին իրենց ասմունքով և երերով ուրախացրեցին համայնքի շնորհալի երեխաները և Սուրբ Ղազար կենտրոնի սաները։ Թումանյանի Անբան Հուռին ներկայացմամբ հանդես եկավ կենտրոնի հանրահայտ Փալանչո տիկնիկային թատերախումբը։
Հանդիսության ավարտին կազմակերպվել էր հյուրասիություն։ Սրբազան Հոր կողմից տարեցներին բաժանվեցին տերունական աղոթքի և Աստվածամոր պատկերով թերթոններ, իսկ քաղաքի հին ամենատարեցներին կենտրոնի կողմից տրվեցին փոքրիկ նվերներ։
   
 







All the contents on this site are copyrighted ©.