2009-10-09 14:02:26

 էջ մը հայ երաժշտութենէն


Այսօր պիտի խօսինք հայազգի երգչուհի Զարա Դոլուխանովայի մասին



Սովետահայ անուանի երգչուհի Զարա Դոլուխանովա բուն անունով Զարուհի Մակարեան- Դոլուխանեան - ծնած է Մոսկուա 15 Մարտ 1918-ին. աւարտած է Գնեսինի անուան երաժշտական մանկավարժական ինստիտուտը։ 1939-1944 աշխատած է Երեւանի Սպենդիարեանի անուան օբերայի եւ պալէի թատրոնին մէջ։ 1944-ին մեկնած է Մոսկուա ուր նշանակուած է համամիութենական ռատիոյի եւ հեռատեսութեան մեներգչուհի մինչեւ 1959, եւ այդ թուական ան հանդիսացած էր Մոսկուայի ֆիլհարմոնիայի երգչուհի։

Հայազգի Զարա Դոլուխանովա արժանացած է 1955-ին Հայաստանի եւ 1956-ին ալ Ռուսիոյ ՜՜ժողովրդական արուեստագետուհիի՝՝ կոչման։ Իր երգացանկը հարուստ էր հայկական, ռուսական եւ արեւմտաեւրոպական բազմաթիւ երգերով։ Ան զանազան երգերով հանդէս եկած է, եւ կը համարուի աշխարհի լաւագոյն երգիչներէն մին։ Յաջող համերգներով ելոյթ ունեցած է Անգլիա, ֆրանսա, Իտալիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Գանատա, Յունաստան, Լեհաստան եւ այլուր... 1951-ին Դոլուխանովա արժանացած է Խորհրդային Հայաստանի պետական մրցանակին եւ 1966-ին Լենինեան մրցանակի դափնեկիր եղած է։ Հայազգի մեծ երգչուհին վախճանած է Մոսկուայի մէջ 2007-ի՝ 4 Դեկտեմբերին։








All the contents on this site are copyrighted ©.