2009-09-22 13:00:41

Ակնարկ մը Ազգային Ու Միջազգային Դէպքերուն։


Ակնարկ մը Ազգային Ու Միջազգային Դէպքերուն։
«Մադրիդյան առաջարկներու» առաջին կետի շուրջ գրեթէ համաձայնութիւն գոյացուած է ( կ՝ըսէ Սերժ Սարգսեան) ։ «Մենք այժմ բանակցութիւններ կը վարենք նախագահներու, արտգործ-նախարարներու մակարդակով, մեզ պարբերաբար այցելում են համանախագահները։ Ժամանում են Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, մենք արդէն մի շարք հանդիպումներ ունեցած ենք Ադրբեջանի նախագահին հետ, քննարկել ենք «Մադրիդյան սկզբունքներից» մի քանի կետ։ Մեզ վերջին ժամանակներում միացել է Ռուսաստանի նախագահ Տիմիտրի Մեդվեդևը, և մենք անոր օգնութեամբ գրեթէ համաձայնած ենք առաջին կէտի շուրջ(յայտարարած է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը) ռուսական Вести(Ռոսիա) հեռուստակայանի տուած իր հարցազրույցի մէջ։ Ան նաև նշած է որ երկու երկրներու ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է հաճախ իրարու հանդիպեն և շարունակեն տվյալ սկզբունքների քննարկումը։
Հայաստանը որևէ երկրի թույլ չի տար իր հետ խոսել վերջնագրերի լեզվով ։ ՝՝Մեզ ամեն գնով սահմանների բացում և Թուրքիայի հետ դիվանագիտական յարաբերություններ հաստատում անհրաժեշտ չէ(յայտարարած է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը): Անոր կարծիքով` թրքական կողմը պետք է շատ լավ գիտակցի, որ սա անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Թուրքիային ու նաեւ տարածաշրջանի այլ երկրներու համար: «Երբ թրքական կողմը պայմանավորում է այս հարցը Լեռնային Ղարաբաղի հարցով, կ՝ուզեմ ըսել որ որևէ մեկը հայկական կողմերից ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի ղարաբաղեան հարցում լինի առաջընթաց»:Շարմազանովը նաև յայտարարել է, որ եթէ Թուրքիան, խոսելով առաջընթացի մասին, նկատի ունի Հայաստանի միակողմանի զիջումները, ապա թող նա մոռանա դրա մասին. «Մենք էլ կարող ենք տարբեր նախապայմաններ առաջարկել Թուրքիային»( յայտարարած է հանրապետականը) ընդգծելով, որ Հայաստանը որևէ երկրի թույլ չի տար իր հետ խոսել վերջնագրերի լեզվով: Միւս կողմէ Հանրապետական կուսակցութեան մամուլի խօսնակ Էդուարդ Շարմազանով զարմանք յայտնած է այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսեանը հանրահավաքի իր ելույթում խոսել է ոչ թէ միջ-կառավարական յանձնաժողովի, այլ պատմաբաններու յանձնաժողովի մասին, «այն դեպքում, երբ մենք գիտենք, որ Արձանագրութիւններում յստակ նշված է, որ չկայ պատմաբաններու յանձնաժողով»: «Ինձ համար շատ զարմանալի է, որ մարդիկ խոսում են Ցեղասպանության ուրացման մասին` լաւ գիտակցելով, որ թէ ՀՀ նախագահը, թէ արտգործ-նախարարը բազմաթիվ անգամներ տարբեր քաղաքական ամբիոններից մշտապես յայտարարել են, որ Ցեղասպանութեան խնդիրը մեզ համար սակարկման առարկա չէ»(յայտարարած է Շարմազանովը):

Տիգրան Սարգսեանը Պարգևատրած Է Հայազգի Բարերարը։
Այսօր Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունած է յայտնի բարերարներ Հայկ Դիդիզեանը և Մառի Էլզա Ազիրեանը ։Ողջունելով հիւրերը Հայաստանի Հանրապետության կառավարութեան ղեկավարը ընդգծած է անոնց ազգանուէր առաքելութիւնը և նշած , որ Հայաստանն ըստ արժանվույն գնահատում է իր նվիրյալ զավակներին ու նրանց շնորհակալ գործունեությունը։ Տիգրան Սարգսեանը, Հայկ Դիդիզեանը պարգևատրած է վարչապետի Յուշամեդալով։ Վարչապետը Հայկ Դիդիզյանին և Մառի Էլզա Ազիրյանին յանձնած է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիի անձնագրեր։
Առետրական Փոխանակութիւն Թուրքիա-Հայաստան։
Նախորդ տարի Թուրքիայից Հայաստան է եկած է 269 մլն դոլարի թրքական ապրանք, իսկ Հայաստանից Թուրքիա գացած՝ 1,8 մլն դոլարի ապրանք։Այս տուեալները այսօր լրագրողներու հետ հանդիպման ընթացքին հրապարակած է հայրենական արտադրողներու միութեան նախագահ Վազգեն Սաֆարեանը, որ խոսած է Հայաստան–Թուրքիա ապրանքա-շրջանառության մասին։







All the contents on this site are copyrighted ©.