2009-08-07 11:55:28

Լուրեր Հայ աշխարհէն


Լուրեր Հայ աշխարհէն - Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութիւն' ԿՀԳՄ, Համառօտ Տարեգրութիւն

 2003 Նոյեմբերի 15ին հիմնադրուել է Կալիֆորնիայի հայ գրողների միութիւնը, Կալիֆորնիա նահանգի Գլէնդէյլ քաղաքում:

 1998 թուականին բանաստեղծ Գրիշ Դաւթեանը բանակցելով Գլէնդէյլի Հանրային գրադարանի տնօրինութեան հետ, համաձայնութիւն ձեռք բերեց ամիսը մէկ անգամ գրադարանի հովանաւորութեամբ օգտագործել գրադարանի սրահը Գրական ասպարէզ անուամբ գրական նիստերի համար: Ձեռնարկին միացան գրականագէտ պրոֆ. դր. Վահագն Մկրտչեանը, բանաստեղծներ Վահրամ Հաճեանը (+), Գէորգ Քրիստինեանը եւ Գարուշ Յարեանցը: Սեպտեմբեր ամսից սկիզբ առաւ Գրական ասպարէզը, ամսական կանոնաւոր նիստերով, ուր հեղինակային ելոյթներով, մինչեւ այժմ՝ 2009 թուականը, 11 տարիների ընթացքում, հանդէս են եկել բազմաթիւ մտաւորականներ, գրողներ:

 Գրական խմբեր եւ միութիւններ շատ են կազմակերպուել Լոս Անջելեսում, ուստի այս անգամ էլ, Գրական ասպարէզի տարիների աշխատանքի ու կանոնաւոր նիստերի փորձառոյթի վրայ ցանկութիւն հասունացաւ հիմնադրել Հայ գրողների միութիւն:

 2003 թուականին Գրիշ Դաւթեանը դիմեց ժամանակի Հայաստանի հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Լոս Անջելեսում Վալերի Մկրտումեանին՝ հովանաւորելու եւ հիմնադրելու Հայ գրողների միութիւն: Նա դիմաւորեց առաջարկութիւնը եւ նիստի հրաւիրեց մի խումբ գրողների, ուր եւ նշանակուեց գործադիր մի մարմին՝ Գրիշ Դաւթեանի ղեկավարութեամբ, կազմելու միութեան ծրագիր-կանոնադրութիւնը, ապա հրաւիրելու հիմնադիր ընդհանուր ժողով: 2003 Նոյեմբերի 15ին Լոս Անջելեսի Իրանահայ միութեան դահլիճում տեղի ունեցաւ գրողների ու մտաւորականների ընդհանուր ժողով: Նիստը բացեց աւագագոյն գրող Անդրանիկ Սարեանը: Ընտրուեց ժողովի դիւան, նախագահ՝ ակադեմիկոս Աշոտ Կարապետեան, քարտուղարներ՝ Գարուշ Յարեանց եւ Լիլիթ Քեհէյեան ԿՀԳՄը պաշտօնապէս արձանագրուած է ԱՄՆում որպէս ոչ շահաբեր կազմակերպութիւն:

 Անցնող տասը տարիների ընթացքում, Յունուար ամսուանից բացի, իւրաքանչիւր ամսուան առաջին Հինգշաբթի, երեկոյեան ժամը 7ից 9ը, կայացել է գրական նիստ, Գլէնդէյլի Հանրային գրադարանի սրահում, գրադարանի հովանաւորութեամբ: Բազմաբեղուն ու հարուստ է ԿՀԳՄի աշխատանքային ներկապնակը: Ծաւալած եռանդի, գրական խղճի, հայ գրականութեանը անկաշառ ծառայելու միտուածութեան շնորհիւ ոչ մի գրող դուրս չի մնում ԿՀԳՄի ուշադրութիւնից: Գրական նիստերում ելոյթներ են ունեցել, տեղաբնակ թէ այցելու, գրողներ, մտաւորականներ: Աւանդոյթ են դարձել գրողների հեղինակային ելոյթները, նոր հրատարակուած գրքերի շնորհահանդէսները, ազատ ամբիոնները, գրական, հասարակական քննարկումները, թեմատիկ, ճանաչողական արժէք ներկայացնող զեկուցումները: Գրողներ են գործուղուել գեղարուեստական ձեռնարկներում ելոյթ ունենալու: ԿՀԳՄն ունի 71 անդամ: Ունի անգլերէնագիր գրողներ եւս: Միութեան ընդհանուր ժողովը ընտրում է վարչութիւն՝ երկու տարի ժամանակաշրջանի համար:

 ԿՀԳՄը կազմել եւ Երեւանում հրատարակել է կալիֆորնիաբնակ Հայ գրողների ստեղծագործութիւնների ժողովածու՝ «Ձայն Բազմաց» խորագրով. տպագրութիւնը աւարտուել է 2009 թ.:

- Նոր հրատարակություն - Պարույր Մուրադյան Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները
Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Հայ Եկեղեցու պատմության սկզբնաղբյուրներ շարքից հրատարակել է Պարույր Մուրադյանի Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները կարևոր աշխատությունը։
Հին Թիֆլիսի մասին վկայություն բովանդակող հիշատակարանների, ուղերությունների, վավերարերի և այլ նյութերի քննությամբ հեղինակը ճշրտում ու սահմանում է Վիրքի մայրաքաղաքում հայոց եկեղեցիների կառուցման ժամանակարությունը, տեղորոշումը, հիմնախնդիրների ու սպասավորների ինքնությունը, վերծանում վիմարերը։ Պաշտամունքային և մշակութային օջախների պատմությունը դիտարկվում է տեղի հայկական համայնքի կազմավորման և ործունեության համատեքստում։

Հայ Կաթողիկէ Վարժարաններու Տնօրէններու խորհուրդը, ընդառաջելով Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ իտութեան նախարարութեան հրաւէրին, աշակերտական վեց հոինոց խումբ մը ղրկեց Հայաստան, մասնակցելու համար Հայոց լեզուի եւ հայ գրականութեան եւ հայագիտական գիտելիքներու չորրորդ համահայկական օլիմփիատային։
Լիբանանէն մասնակից միակ խումբը՝ Հայ Կաթողիկէ վարժարաններէն՝ Մեսրոպեան, Հռիփսիմեանց եւ Գէոր Հարպոյեան վարժարաններու աշակերտներէն կազմուած խումբն էր։
Օլիմփիատան կ'ընթանար ոչ թէ խմբային, այլ անհատական դրութեամբ։ Այսպիսով՝ Մեսրոպեան վարժարանի աշակերտ Անդրանիկ Գասպարեան արժանացաւ զոյգ շնորհակալագիրերու՝ Համահայկական չորրորդ օլիմփիատայում շարադրութիւնից լաւագոյն արդիւնքի համար եւ Համահայկական չորրորդ օլիմփիատայում հայագիտութիւնից լաւ արդիւնքներ ցուցաբերելու համար, որոնք յանձնուեցան ձեռամբ Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ իտութեան նախարար Պր. Ա. Աշոտեանին։
Յիշենք, որ համահայկական վերոյիշեալ օլիմփիատան տեղի կ'ունենայ ամէն երկու տարին անգամ մը։
  







All the contents on this site are copyrighted ©.