2009-07-17 13:31:10

Հոգեհանգիստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ


Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ 18 Յուլիսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ կը կատարուի հոգեհանգստեան արարողութիւն՝ Թեհրան-Երևան օդանաւային կործանման եւ anor հետեւանքով զոհուած հայորդիներու հոգիներու խաղաղութեան համար։ Ի լուր վերոյիշեալ արկածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետեւեալ խօսքերով արտայայտուեցաւ. ՜՜Ողբերգական այս իրադարձութիւնը մեծ վիշտ ու տխրութիւն բերեց ամենքիս։ Սգում ենք աղետից զոհուածների կորուստը համայն մեր ժողովրդի հետ։ Մեր սրտակցութիւնն ու ցաւակցութիւնն ենք բերում զոհուածների բոլոր հարազատներին ու մերձավորներին։ Աղօթում ենք, որ Բարձրեալն Աստուած մխիթարի և զօրացնի վշտաբեկ ու սգակիր սրտերը՝` յաղթահարելու կորստի ցաւը, և Իր անբաւ ողորմութեանն արժանացնի հոգիները հանգուցեալների՝՝։








All the contents on this site are copyrighted ©.