2009-06-15 13:45:41

Յունիս ամիսը Յիսուսի ս. Սրտի ամիս է


Յունիս ամիսը Յիսուսի ս. Սրտի ամիս է 14

Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո մեծ ողորմութեամբ

եւ քո գթառատութեամբ ջնջի՛ր իմ յանցանքները։

Առաւել եւս լուա՛ ինձ իմ անօրէնութիւնից

եւ իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։

Իմ անօրէնութիւններն ես ինքս գիտեմ,

եւ մեղքերն իմ միշտ առջեւս են։

Քո դէմ միայն մեղանչեցի, Տէ՛ր, եւ չարիք գործեցի քո առջեւ,

որպէսզի արդար լինես քո խօսքերում,

եւ յաղթող՝ քո դատաստանի մէջ։

Անօրէնութեամբ յղիացաւ եւ մեղքերի մէջ ծնեց ինձ մայրն իմ։

Դու, Տէ՛ր, ճշմարտութիւնը սիրեցիր

եւ քո իմաստութեան անյայտն ու ծածուկն ինձ յայտնեցիր։

Ցօղի՛ր ինձ սպունգով՝ եւ ես կը մաքրուեմ,

լուա՛՝ ու ձիւնից ճերմակ կը լինեմ։

Ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն լսել տո՛ւր,

եւ թող տառապեալ ոսկորներս ցնծան։

Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից

եւ իմ բոլոր յանցանքները ջնջի՛ր ինձնից։

Իմ մէջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստուա՛ծ,

եւ արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում։

Տէ՛ր, եթէ շրթներս բացես,

բերանն իմ կ՚երգի օրհնութիւնը քո։








All the contents on this site are copyrighted ©.