2008-12-06 12:16:08

Գարեգին Բ ամենայան հայոց կաթողիկոի ցաւակցական խօսքը Մոսկուայի եւ համայն Ռուսիոյ Ալեքսիս Բ պատրիարքի մահուան առիթով, ուղղուած ռուս ուղղափառ եկեղեցւոյ սիւնոդոսին։


Խոր վշտով տեղեկացանք Մեր սիրեցյալ եղբոր, Ալեքսի Բ Պատրիարքի անժամանակ և անսպասելի մահվան մասին։

Աստված կանչեց նրան Իր մոտ, բնակեցնելու Իր հոտի քաջ և բարի հովիվների կողքին։ Մեր սրտերը, սակայն, վշտացած են նրա հետ բաժանումից։

Հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր ժողովրդի, Գերագույն Հոգևոր Խորհրդի և Եկեղեցական դասի՝` Մեր վշտակցությունն ու սրտակցությունն ենք բերում Ռուս Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Սրբազան Սինոդին, ողջ հոգևոր դասին, Ռուսաստանի Դաշնության պետական այրերին և բարեպաշտ ժողովրդին։

Ռուս Եկեղեցին և Քրիստոնյա աշխարհը կորցրեցին մեծագործ Հովվապետի, ով երկար տարիներ խոնարհ հոգով նվիրյալ ծառայություն է մատուցել Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելությանը։

Ալեքսի Բ Պատրիարքը իր կարևոր և նահատելի ներդրումն ունի նոր Ռուսաստանի կերտման, նրա պետականության ամրապնդման և խաղաղ ու ազատ կյանքի կառուցման գործում։

Լուսահոգի Պատրիարքը ապրեց ուրախությունն ու մխիթարությունը Ռուս Եկեղեցու վերամիավորման, որն իր բարի արգասիքները պիտի պարգևի Ռուս Եկեղեցու առավել զորացմանը։ Ալեքսի Բ Պատրիարքի ջանքերով Ռուս Եկեղեցին նաև իր մեծ ավանդն է բերել միջեկեղեցական և միջկրոնական կյանքում, աշխարհում խաղաղության ու ապահովության հաստատմանը։ Մենք միշտ երախտաիտությամբ պիտի անդրադառնանք նրա գործադրած միջնորդական ջանքերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հակամաևտության խաղաղ կարավորման ուղղությամբ։

Աղոթում ենք առ Աստված, որ Իր երկնային երանական բարձունքներում լույսերի մեջ ընդունի արդար հոգին երանաշնորհ Ալեքսի Պատրիարքի և Սուրբ Հգոու մխիթարության շնորհները պարգևի Ռուս Ուղղափառ Սուրբ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին և հավատավոր հոտին։








All the contents on this site are copyrighted ©.