2008-11-05 13:11:46

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հովուապետական այցը Հնդկաստան


Նոյեմբերի 4-ին Սկիզբ առաւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովուապետական այցը Հնդկաստան։

Այցի ընթացքին Վեհափառը երեք օր պիտի հիւրընկալուի Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Քոյր Եկեղեցւոյ պետ Բասիլիոս Մարթոմա Դիդիմոս Ա-ի կողմէ (Հնդկաստանի Քերալլա նահանգ)։

Այնուհետև Վեհափառ Հայրապետը պիտի նախագահէ Կալկաթայի Ս. Նազարէթ հայկական եկեղեցւոյ հիմնադրման 300-ամեակին նուիրուած տօնակատարութիւններուն։ Հովուապետական այցի ընթացքին Վեհափառի ձեռամբ պիտի վերաօծուի նաև Մադրասի Ս. Աստվածածին հայկական եկեղեցին, Վեհափառ Հայրապետի գլխաւորած պատուիրակությունը պիտի այցելէ նաև Տինրայի Ս. Երրորդութիւն, Չինսուրահի Ս. Յովհաննէս, Սեյդաբադի Ս. Աստվածածին հայկական եկեղեցիները։ Կալկաթայի մէջ Հայոց Հայրապետը պիտի այցելէ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանաւորութեամբ գործող Հայոց Մարդասիրական Ճեմարանը։








All the contents on this site are copyrighted ©.