2008-10-26 18:21:53

Գյուտ Խաչի տոնը


Մի քանի շաբաթ առաջ տոնեցինք Խաչվերաց տոնը, իսկ այսօր տոնում ենք Գյուտ Խաչի տոնը։ Այսօրվա ընթերցումը Սուրբ Պողոսի՝ կորնթացիներին ուղղած նամակից է, ուր նա խոսում է Քրիստոսի խաչի մասին և կորնթացիներին խաչը ներկայացնում է իբրև փրկության միակ միջոց։

Խաչը և՛ զարգացած հրեաների, և՛ զարգացած հույն հեթանոսների համար անընդունելի էր։ Հրեաների համար այն այթակղություն էր, որովհետև նրանք չէին կարող ընդունել մի անձի, ով մահացավ խաչի վրա՝ իբրև Աստծո Մեսիա։ Որքան էլ Եսայի Մարարեի գրություններում կարդում էին Աստծո ծառայի մասին, որը շատ տառապեց, այնուամենայնիվ, նրանց համար տակավին անհնար էր ընդունել Մեսիայի տառապյալ անձ լինելը, մանավանդ՝ խաչի վրա ամվելը։ Նրանք սպասում էին մի Մեսիայի, ով մեծ նշաններ պիտի գործեր, և հրեաները հաճախ էին Հիսուսին հարցնում, թե նա ինչ նշաններ պիտի տա։

Հիսուսի մահից հետո զանազան անձինք իրենք իրենց իբրև Մեսիա էին ներկայացնում և զանազան նշաններ կատարում, բայց, անշուշտ, բոլորն էլ ժողովրդին հուսախաբ էին անում։ Իսկ հույն իմաստասերների համար անհասկանալի էր Պողոսի ներկայացրած Հիսուսը, որովհետև աստվածների մասին մտածելիս նրանք բացատրում էին, թե Աստված պետք է լինի այնպիսին, որ երբեք չզայրանա, չուրախանա, չտրտմի կամ որևէ ուրիշ զգացում չունենա, որովհետև եթե ինչ-որ մեկը կարողանում է որևէ զգացում արթնացնել Աստծո մեջ, ապա այդ րոպեին նա Աստծուց ավելի զորավոր է լինում։ Ուրեմն, հարկ է, որ Աստված անկարող լինի որևէ զգացում ունենալ։

Մյուս կողմից, նրանք երբեք չէին կարող ընդունել այն գաղափարը, որ Աստված կկարողանար մարդանալ, որը պիտի նշանակեր լավից վատը գնալ։ Նրանց և բոլորիս համար Աստված ամենաեղեցիկն է, ամենաբարին և ամենալավը, և մարդանալ նշանակում էր իջնել ավելի ցածր աստիճանի և ենթակա լինել կրքերի ու զգացումների։ Հրեա և հույն մտավորականների համար Սուրբ Պողոսի քարոզած Խաչյալ Հիսուսն անընդունելի էր։ Այս մտավորականներն, անշուշտ, մարդկային աղափարներով առաջնորդվող անձինք էին, և Սուրբ Պողոսը սովորեցնում է, թե մարդկային իմաստությունն, Աստծո իմաստության հետ համեմատած, դատարկություն է։

Կորնթոսում հույն մտավորականների թիվը համեմատաբար մեծ էր, և այդ մտավորականների ազդեցությունը խանարում էր Սուրբ Պողոսի քարոզչությանը։ Եվ երբ Կորնթոս եկան նաև հրեաներ, որոնք կառչած էին Հին Կտակարանի սկզբունքներից, նրանք է՛լ ավելի շատ խանարեցին ճշմարիտ Ավետարանի քարոզչությանը։ Սուրբ Պողոսն իր նամակում Եսայի Մարարեի գրություններից մեջբերումներ է կատարում Պիտի կործանեմ իմաստունների իմաստությունը և հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ։

Երբ հրեա և հույն մտավորականներն ասում էին, թե Սուրբ Պողոսի քարոզչությունը հիմարություն է, նա պատասխանում էր՝ ասելով, թե աստվածային այդ հիմարությունն է, որ, հակառակ մարդկային իմաստության, իրաործում է մարդկանց փրկությունը։

Հայր Անտոն Ծ. Վ. Թոթոնջյան








All the contents on this site are copyrighted ©.