2008-10-21 12:22:38

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Բառնաուլի նորակառույց Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցին


Հոկտեմբերի 18-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի և թեմական խորհրդի հրավերով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմ, Բառնաուլ քաղաք՝` կատարելու նորակառույց Ս Հռիփսիմե հայկական եկեղեցու օծումը։

Բառնաուլի օդանավակայանում Հայոց Հայրապետին և նրա լխավորած պատվիրակությանն ավանդական աղ ու հացով դիմավորեցին տեղի իշխանության ներկայացուցիչները՝` հայ համայնքի ներկայացուցիչների և հայոց թեմի հոևորականների։

Հոկտեմբերի 19-ի կեսօրին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի ունեցավ նորակառույց Ս Հռիփսիմե հայկական եկեղեցու օծման արարողությունը։ Բառնաուլում և մերձակա շրջաններում այսօր բնակվում է շուրջ 30 000 հայ։



Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունը բերեց Բառնաուլի հայությանը և շնորհավորեց նոր աղոթատան առիթով՝` հույս հայտնելով, որ այն առավել օրհնությամբ պիտի լցնի հայկական ընտանիքները՝` համախմբելով նրանց Հայ Եկեղեցու շուրջ։ Հայոց Հայրապետը ևս մեկ անամ իր նահատանքը փոխանցեց տեղի իշխանություններին՝` հայ համայնքի հանդեպ ցուցաբերած բարյացկամ վերաբերմունքի և նորակառույց եկեղեցու աշխատանքներին աջակցելու համար, եկեղեցու բարերարներին և ճարտարապետին։ Նորին Սրբությունն իր նահատանքը հայտնեց նաև թեմակալ առաջնորդին և թեմի հոևորականներին՝` նախանձախնդիր և նվիրյալ աշխատանքի համար։

Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցուն նվիրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Սկիհ, որից պիտի այսուհետ հայ հավատացյալներին բաշխվի Տիրոջ կենդանարար մարմինն ու արյունը։








All the contents on this site are copyrighted ©.